Ուսուցման 3-րդ շրջան. անհատական պլան

img_3471

Անհատական պլան. Նունե Խաչիկօղլյան

Advertisements

Ձնակոլոլ գժուկներիս արկածները մեր սիրած պարտեզում…

Մրսելը մեզ համար չէ….Ասեցինք ու իջանք պարտեզ,չտրորված ձյունն անմահական էր…Մեր վայելքի,հիացմունքի  գոռում-գոչյուններին մեզ միացավ  նաև սիրելի Քոթոն, մեր դպրոցի պահապանն ու բարի ընկերը…Մենք կինոլոգի կարիք չունենք ,քանի որ բազմիցս ենք անդրադարձել կենդանիների թեմային……Այն երեխաները, ովքեր վախենում էին մոտենալ Քոթոյին,այսօր արդեն շույում ու խաղում էին նրա հետ…մեզ միացան նաև ընկեր Նինան և  ընկեր Նելին, ովքեր էլ աջակցեցին մեզ Քոթոյին կերակրելու …Մենք բոլորս տուն վերադարձանք ինչպես միշտ՝ հիասքանչ տրամադրությամբ……

Այսպիսի գեղեցիկ լողի ստուգարքը մեր… 2-1 դաս.

Գեղեցիկ քայլարշավով,սովորողներով, ընկեր Նառայի և ընկեր Տաթևի ուղեկցությամբ,Արևելյան դպրոցից ուղևորվեցինք Արևմտյան դպրոց, ուր մեզ սպասում էր մեր  լողավազանը…Լողի ստուգարքը գերազանց հանձնելուց հետո , բարձր տրամադրությամբ վերադարձանք ,անտեսելով դրսի ցուրտն ու անարև եղանակը…..

 

Ծնունդդ շնորհավոր, մեր կապտաչյա գեղեցկուհի

Այսօր մեր սիրելի Անգելինայի տարեդարձն էր, դասընկերները երգեցին, շնորհավորեցին,համտեսեցին ծննդյան տորթն ու բազմաթիվ մաղթանքներ ուղղեցին Անգելինային….Տարեդարձդ շնորհավոր, սիրելի Անգելինա…..

Լուսանկարել սիրող և ամռանը անհամբեր նվեր- ֆոտոխցիկին սպասող մեր յոթամյա Ալեքսը…

Երկար ժամանակ է ֆոտոխցիկը դարձել է Ալեքսի անբաժան ընկերը, բոլոր հարմար առիթներին  նրան եմ վստահում իմ ֆոտոխցիկը՝ զգալով նրա սերը լուսանկարչության հանդեպ: Այսօրվա կլոր սեղանի լուսանկարները լուսաբանվել են նաև իմ փոքրիկ օգնականի եւ մեր ապագա լուսանկարչի աչքերով…

Ձմեռային ճամբար—Երկու օրվա քրոնիկոն

Հյուրընկալություն՝ հեքիաթ, խաղեր  և այցելություն մեր կրտսեր ընկերներին,հեծանվավազք….

Ցուրտ եղանակը մեզ երբեք չի վախեցնի—Սահում ենք սահնակներով՝  մեր լանջերն ի վար….

Մեր ուրախ ճամբարային առօրյան —Ֆոտոպատում

Մենք ՝ Բնության պետական թանգարանում ենք

2-1 դասարանի ճամբարականների ջոկատը այցելեց Բնության թանգարան:Մեզ աշխատակցուհի-գիդը մանրամասնորեն ծանոթացրեց Հայաստանի տարածքում գտնվող բոլոր կենդանիների,թռչունների, թիթեռների,օձերի ու միջատների մասին,պատմեց ու բացատրեց Կարմիր գրքի մասին….

Սրահներում մեզ չթողեցին լուսանկարել, միայն միջանցքում նկարվեցինք ու վերադարձանք դպրոց,որտեղ ընկեր Տաթևը հյուրասիրեց բոլորիս համեղ ու տաք փքաբլիթներ…..

Սովորում ենք լուսանկարել… Օր -երրորդ

2-1  դասարանի սովորողներ Մանեն, Մարին և Տիգրանը այսօր կրկին անգամ իրենց հմտությունները ֆիկսեցին լուսանկարներում, նրանք երկարացված օրվա ժամին  շրջեցին դպրոցով մեկ և իմ ուղղորդության արդյունքում ստացան հետևյալ լուսանկարները….      Ֆոռտոշարք