Երկարացված օրվա ճամբարային կազմակերպում

IMG_1668Նունե Խաչիկօղլյան

Advertisements

Ճիմապատված լանջերի դիտարկում, ծանոթացում բուսատեսակների հետ, մրցավազք, թռիչք և բարձր տրամադրություն…

Նախագծային-հեծանվային գեղեցիկ շոու-ստուգատեսը Արևելյան դպրոցի հարակից խաղադաշտում

Իմ ջոկատի փոքրիկ լուսանկարիչներ՝ Մանեի, Ալեքսի,Մարիամի,Վարդանի և Նարեի համատեղ նախագծային աշխատանքում ստացվեց այսպիսի գեղեցիկ լուսանկարներ…..Բա՜ ոնց 🙂

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

Նոր ուսումնական տարի,  նոր նախագծային աշխատանքներ, քննարկումներ, ճամբարային ջոկատների  տարատարիք խմբերի ձևավորում և հաշվետվություն….

 

Երկարացված օրվա ճամբարականների նախագծային այսօրը…

Խնամեցինք մեր դասարանի բույսերը, ջրեցինք, լողացինք, խաղացինք,նկարեցինք և ժպիտներով վերադարձանք տուն… Նախագծային այսօրն էլ այսպես…

Ծանոթանում ենք կրթահամալիրի լրացուցիչ կրթության ծրագրին մաս-մաս…

Երկարացված օրվա ճամբարային մեր ջոկատով կամաց-կամաց ուսումնասիրում ենք , ծանոթանում ենք լրացուցիչ կրթության ծրագրին. Մարմնամարզության պարապմունքին մասնակցեցինք որպես հանդիսատես, մեր ջոկատի Ալենին ու իր ընկերներին ծափահարելով…

Հետո , այց դեպի կրթահամալիրի Ագարակ…Իսկ մինչ այդ, հով այգում մի լավ խաղացինք Թաշկինակ խաղը, ծանոթացանք լողուսուցմանը փակ լողավազանում… Մանեն, Նարեն ամեն ինչ նկարեցին ողջ ճանապարհին, իրենց բլոգում նյութ պատրաստելու համար….

Մեր հետաքրքիր շրջայցը…

 

 

Երկարացված օրվա կազմակերպում

Երկարացված ուսումնական օրվա ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։

Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը  ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։

Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում:

Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա  վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։

Միջավայր

  • Դպրոցի բակ, մարզասրահ, տեխնոլոգիայի և երաժշտության սրահներ
  • Տարածք, որտեղ սովորողներն կարող են ազատ և հարմարավետ նստել (Բարձերի, ներքնակներին) և ընթերցել կամ զբաղվել այնպիսի ուսումնական գործունեությամբ, որը սեղան չի պահանջում:

Բովանդակություն

  • Համագործակցային (խմբային) աշխատանք
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Որոնողական աշխատանքներ:
  • Առցանց դասեր և քննարկումներ:
  • Երաժշտության ունկնդրում և տրամադրության արտահայտում նկարելու միջոցով
  • Պար, նկարչություն, մարմնակրթություն
  • Էլեկտրոնային գրքերի ստեղծում, դրանց առանձնահատկությունների ուսումնասիրում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրություն, կատարած ուսումնասիրության հիման վրա դիտարկուների գրառում, ներկայացում ըստ ցանկության տեսանյութի, պատում, ռադիոլուր
  • Երևակայական մտածողությունը զարգացնող խաղ-փաթեթների ստեղծում