Հունվարի 15-ից -19-ի նախագիծ

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

«Երևան 2800» նախագիծ

Ձմեռային բացօթյա մարզական խաղեր

Ուսումնական հունվարյան լուսանկարչության ֆլեշմոբներ 

 

  Հունվարի 15

Ձմեռային թափառումներ- Բանգլադեշ թաղամասում— Լուսանկարչություն

Հունվարի 16

Հանդիպում ենք Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա խմբերի հետ,  սովորեցնում  ենք—

—Դահուկները իմ սիրուն— երգը:

Հունվարի 17

Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում—— Լուսանկարչական ֆլեշմոբ

Հունվարի 18

Հանդիպում Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ :

Հունվարի 19

Բացօթյա ձմեռային խաղեր տարբեր խմբերով ՝ Արևելյան դպրոցումIMG_6187IMG_6278

 

 

 

 

Advertisements

«Ձմեռ պապ 2018». պարգևատրման մասին 2017-ի իր օբյեկտիվի (ֆոտոլուսաբանման) համար՝ Նունե Խաչիկօղլյանին

Ձմեռ պապ 2018-ի մրցանակակիր Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվը գրանցել է իմ ու Լուսինե Փաշայանի գրկախառնությունը… Այս տողերով էր սկսվում  իմ կրթահամալիրի տնօրենի դեկտեմբերի 29- ի գիրը …

Կարդացի, տեսա իմ արած լուսանկարները երկու պարբերությամբ և… նորից կարդացի ու նայեցի…

Սիրել և սիրում եմ լուսանկարչություն ասված- կոչվածը, երևույթը…   Դա իմ  ամենամեծ դարձած հոբբին է …Համարում եմ ինձ սիրողական լուսանկարիչ, որովհետև ոչ մի դասընթացի չեմ մասնակցել այդ ոլորտում…Ուսուցիչներս միայն եղել են Հանրային հեռուստատեսության օպերատորներ հայրս և ամուսինս…

 

Շնորհակալություն , Ձմեռ պապ,  իմ հարազատ կրթահամալիր, իմ ճամփորդություններ, իմ սովորողներ՝ մեծ ու փոքր… Այս մրցանակս կիսում եմ ձեզ հետ մեկտեղ, կրկին անգամ շնորհակալություն  հայտնելով…

ՈՒՐԱԽ  ԵՄ  ՇԱՏ.IMG_2314

Հունվարյան նախագծային ճամբար. Հունվարի 8 -26-ը

«Ուսումնական ձմեռ» նախագիծ 

Տարատարիք երկարացված օրվա  ջոկատ

  • Ձմեռային մարզական խաղեր
  • Ուսումնական  հունվարյան  լուսանկարչական  ֆլեշմոբներ
  •  Ագարակը բնագիտական բաց արհեստանոց

 

Մասնակիցներ`

 Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների տարատարիք  ջոկատներ :

Դիջիթեքյան նյութերի ուսումնասիրություն, քննարկում, կայքի ուսումնասիրում` աշխատանքներ անհատական գործիքներով:

Դիջիթեքյան նյութերի ուսումնասիրություն, քննարկում, կայքի ուսումնասիրում` աշխատանքներ անհատական գործիքներով:

Համագործակցային նախագիծ

Աննա Ստեփանյանի ջոկատի հետ

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները հրավիրում են…

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները հրավիրում են մասնակցելու ամանորյա ուրախ պարային ֆլեշմոբին, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 16-00- ին , Արևելյան դպրոցի տոնական սրահում: Բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ Ձմեռ պապիկի գլխարկներով :

Ծրագրում ՝

Անուշ Բոյարգյանի և Նինա Հովհաննիսյանի ջոկատներ——-   պարում են—ՎԱԼՍ

Աննա Ստեփանյանի և Նունե Խաչիկօղլյանի ջոկատներ—- երգում են

«Դահուկները իմ սիրուն» երգը,  պարային պոպուրի ՝  « Բրամս-Հունգարական պար»  և  «Բոնի Մ- Սանի » ,  «Քոչարի» :IMG_4697

 

 

«»

Հյուր՝ ագարակի ինքնատիպ տոնածառին

Տարատարիք երկարացված օրվա ճամբարականներով այցելեցինք մեր սիրելի ագարակ՝ տեսնելու տոնածառն ու հանդիպելու ագարակի չորքոտանի բնակիչներին….Ինչպես միշտ մեզ հետ վերցնելով

 

Continue reading “Հյուր՝ ագարակի ինքնատիպ տոնածառին”

Սիրողական լուսանկարչությունը ճամբարականների կողմից….

https://manehovsepyan.wordpress.com/2017/10/18/

Լուսանկարիչների ֆլեշմոբը լինելու է շարունակական, տարատարիք երկարացված օրվա ճամբարականների կողմից: Այս անգամ իրենց առաջին քայլերն են անում  3-1 դասարանի սովորողները…

 

 

Հովսեփյան Մանեի և Գևորգյան Մարիամի անհատական լուսանկարների պատումները դիտեք այս հղումներով…

https://gevorgyanmariam.wordpress.com/2017/10/18/

( շարունակական նախագիծ)

https://nounehblog2.wordpress.com/2017/10/04/

Կրթական պարտեզը երկարացված օրվա ճամբարում.

Նախագիծ——

«Ճիմապատ լանջեր»

«Դասարանական թփերի, ծաղիկների խնամք»

      Նախագծի մասնակիցներ   —- Տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը—-Դիտարկում ենք ճիմապատման աշխատանքները, ամեն օր հետևելով օր-օրի շագանակագույնից-կանաչ դարձող լանջերը, նրանց խնամքն ու ջրելը… Յուրաքանչյուր ճամբարական առաջինը սովորում է ,նկատում է գետնին գցած աղբը ,վերցնում է այն և գցում է աղբամանը…

Նախագծի ընթացքը——Ամեն այցի  ժամանակ   առաջին հերթին մաքրում ենք լանջերը, հարակից խաղահրապարակներն աղբից, հետո նոր միայն խաղում ,զբոսնում…

    Ամեն օր նշանակվում են տարատարիք երկու հերթապահ: Մեծերը սովորեցնում են ինչպես և ինչ պետք է անեն ճաշարանում, դասարանում, միջանցքներում:  Սովորեցնում են ծաղիկների մշակումն ու խնամքը, ջրելը….

Արդյունքում ունենում են մաքուր, խնամված շրջակա միջավայր..

This slideshow requires JavaScript.

 

 

 

Սովորող—-սովորեցնող

Ամեն օր մեզ մոտ հերթապահություն է, մեծերն օգնում և սովորեցնում են կրտսերներին ամեն ինչ՝ ինչպես հերթապահություն իրականացնել ճաշարանում—սպասքը կոկիկ բաժանել, պատառաքաղը ճիշտ բռնել ,գեղեցիկ ձևով ուտել և վերջում մաքրել ու դասավորել….Ուրբաթ օրը հերթապահներնն էին  3-րդ դասարնցի Ալենն ու Նարեն, ովքեր ցուցադրեցին 1-ին դասարանցի Մարկին ու Տիգրանին, ծաղիկները ջրելու իրենց փորձը, որից հետո էլ ծանոթացրին բոլոր մյուս ճամբարականներին  իրենց կողմից  սիրված հարակից խաղահրապարակը, որտեղ միշտ առաջնահերթ մաքրում են տարածքը ,  շրջակա միջավայրն ու նոր միայն խաղում… Օրն իրոք, հագեցած էր բարձր տրամադրությունով և հաճելի պահերով…