Հունվարի 15-ից -19-ի նախագիծ

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

«Երևան 2800» նախագիծ

Ձմեռային բացօթյա մարզական խաղեր

Ուսումնական հունվարյան լուսանկարչության ֆլեշմոբներ 

 

  Հունվարի 15

Ձմեռային թափառումներ- Բանգլադեշ թաղամասում— Լուսանկարչություն

Հունվարի 16

Հանդիպում ենք Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա խմբերի հետ,  սովորեցնում  ենք—

—Դահուկները իմ սիրուն— երգը:

Հունվարի 17

Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում—— Լուսանկարչական ֆլեշմոբ

Հունվարի 18

Հանդիպում Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ :

Հունվարի 19

Բացօթյա ձմեռային խաղեր տարբեր խմբերով ՝ Արևելյան դպրոցումIMG_6187IMG_6278

 

 

 

 

Advertisements

«Ձմեռ պապ 2018». պարգևատրման մասին 2017-ի իր օբյեկտիվի (ֆոտոլուսաբանման) համար՝ Նունե Խաչիկօղլյանին

Ձմեռ պապ 2018-ի մրցանակակիր Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվը գրանցել է իմ ու Լուսինե Փաշայանի գրկախառնությունը… Այս տողերով էր սկսվում  իմ կրթահամալիրի տնօրենի դեկտեմբերի 29- ի գիրը …

Կարդացի, տեսա իմ արած լուսանկարները երկու պարբերությամբ և… նորից կարդացի ու նայեցի…

Սիրել և սիրում եմ լուսանկարչություն ասված- կոչվածը, երևույթը…   Դա իմ  ամենամեծ դարձած հոբբին է …Համարում եմ ինձ սիրողական լուսանկարիչ, որովհետև ոչ մի դասընթացի չեմ մասնակցել այդ ոլորտում…Ուսուցիչներս միայն եղել են Հանրային հեռուստատեսության օպերատորներ հայրս և ամուսինս…

 

Շնորհակալություն , Ձմեռ պապ,  իմ հարազատ կրթահամալիր, իմ ճամփորդություններ, իմ սովորողներ՝ մեծ ու փոքր… Այս մրցանակս կիսում եմ ձեզ հետ մեկտեղ, կրկին անգամ շնորհակալություն  հայտնելով…

ՈՒՐԱԽ  ԵՄ  ՇԱՏ.IMG_2314

Ծանոթանում ենք կրթահամալիրի լրացուցիչ կրթության ծրագրին մաս-մաս…

Երկարացված օրվա ճամբարային մեր ջոկատով կամաց-կամաց ուսումնասիրում ենք , ծանոթանում ենք լրացուցիչ կրթության ծրագրին. Մարմնամարզության պարապմունքին մասնակցեցինք որպես հանդիսատես, մեր ջոկատի Ալենին ու իր ընկերներին ծափահարելով…

Հետո , այց դեպի կրթահամալիրի Ագարակ…Իսկ մինչ այդ, հով այգում մի լավ խաղացինք Թաշկինակ խաղը, ծանոթացանք լողուսուցմանը փակ լողավազանում… Մանեն, Նարեն ամեն ինչ նկարեցին ողջ ճանապարհին, իրենց բլոգում նյութ պատրաստելու համար….

Մեր հետաքրքիր շրջայցը…

 

 

Նախագծային շաբաթ. սեպտեմբերի 4-8

Նախագծային շաբաթվա ուղղությունները——

 

«Ես լուսանկարում եմ» —— նախագիծ,  որը  երկարացված օրվա սովորողին ուսուցանում է  տեսնել   ընկերներին գեղեցիկի մեջ, ճամփորդությունների ժամանակ ֆիկսել այն ամենը, ինչը մնում է տեսադաշտից դուրս, լուսանկարել տանը  ծնողներին ու հարազատներին և ստանալ գեղեցիկ պատկերներ….. « Ես» նախագծի շարունակությունն է, որի վերջում սովորողն  ունենում է անհատական կամ խմբային ցուցահանդես….

Տարատեսակ խաղերի ( ավանդական կամ առօրյա) ուսուցանում

Մնջախաղ
Աշնանային լողափ
Հեծանիվ վարելու հմտություններ
Շրջակա միջավայրի խնամք
Փոքրիկ էքսկուրսներ համալիրով
Ծանոթացում կրթահամալիրի լրացուցիչ կրթության ծրագրերին
Ուսումնական ֆիլմերի կամ մուլտֆիլմերի դիտում
Խեցեգործություն

 

IMG_0025

Հավեսի հունիս- օր առաջին

Երկարացված օրվա առօրյան, ճամբարային առաջին օրն անցավ  բուռն  հետաքրքիր,   ֆոտոսեսիաներ, շրջայց հարակից բակի վարդանոց, որտեղ հյուրասիրվեցինք պարտեզի առաջին պտուղներով՝ կեռասով, վայելեցինք վարդանոցի բույրն ու աղավնիների հանգստի ժամը…

Ձնակոլոլ գժուկներիս արկածները մեր սիրած պարտեզում…

Մրսելը մեզ համար չէ….Ասեցինք ու իջանք պարտեզ,չտրորված ձյունն անմահական էր…Մեր վայելքի,հիացմունքի  գոռում-գոչյուններին մեզ միացավ  նաև սիրելի Քոթոն, մեր դպրոցի պահապանն ու բարի ընկերը…Մենք կինոլոգի կարիք չունենք ,քանի որ բազմիցս ենք անդրադարձել կենդանիների թեմային……Այն երեխաները, ովքեր վախենում էին մոտենալ Քոթոյին,այսօր արդեն շույում ու խաղում էին նրա հետ…մեզ միացան նաև ընկեր Նինան և  ընկեր Նելին, ովքեր էլ աջակցեցին մեզ Քոթոյին կերակրելու …Մենք բոլորս տուն վերադարձանք ինչպես միշտ՝ հիասքանչ տրամադրությամբ……

Լուսանկարել սիրող և ամռանը անհամբեր նվեր- ֆոտոխցիկին սպասող մեր յոթամյա Ալեքսը…

Երկար ժամանակ է ֆոտոխցիկը դարձել է Ալեքսի անբաժան ընկերը, բոլոր հարմար առիթներին  նրան եմ վստահում իմ ֆոտոխցիկը՝ զգալով նրա սերը լուսանկարչության հանդեպ: Այսօրվա կլոր սեղանի լուսանկարները լուսաբանվել են նաև իմ փոքրիկ օգնականի եւ մեր ապագա լուսանկարչի աչքերով…