ՓԵՏՐՎԱՐԻ 5-9 -ը —Պատրաստվում ենք «Ջան, ղափամա» ծիսական տոնին

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14։10- Աշխատանք նախագծով

14։20-14։50- Ճաշ

15։00-15։45- Զբոսանք  հարակից տարածքներ, լուսանկարչություն

16։00-16։30- Ավանդական թելով -ձեռքի խաղեր

16։45-17։00- Ճանապարհել -երթուղիների կայանատեղ

Երեքշաբթի

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14։10- Նկարում ենք դդմային կերպարներ

14։20-14։50-Ճաշ

15։00-15-15:45 -Այցելություն քոլեջ-  տ.Շողիկին—զրույցներ դդումի մասին

16։00-16:30-Ծիսական բաղադրատոմսեր —դդմապուրներ

16։45-17։00-  Ճանապարհել -երթուղիների կայանատեղ

Չորեքշաբթի

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14։10- Զբոսանք- աշխատանք՝ պարտեզ-պուրակում

14։20-14։50- Ճաշ

15։00-15։45- Ծիսական զարդանախշեր—նկարչություն

16։00-16։30- Ծիսական երգերի միասնական կատարումներ

16:45-17:00-Ճանապարհել -երթուղիների կայանատեղ

Հինգշաբթի

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14:15-ազգային խաղեր—Քարկտիկ—սովորեցնում ենք կրտսեր ճամբարականներին

14:20-14:50- Ճաշ

15։00-15։45- Մուլտֆիլմի դիտում

16։00-16:30-Ծաղիկների, բույսերի խնամք

16:45-17։00-Տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

14:20-14:50- Ճաշ

14:15-16:45-«Ջան, ղափամա» ծեսի միասնական նախապատրաստական աշխատանքներ

Շաբաթ

Համեցեք- հյուրընկալվեք ու մասնակցեք —- «Ջան, ղափամա» ծեսը Մայր դպրոցում, Արևելյան դպրոցումIMG_6879

Advertisements

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները հրավիրում են…

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները հրավիրում են մասնակցելու ամանորյա ուրախ պարային ֆլեշմոբին, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 16-00- ին , Արևելյան դպրոցի տոնական սրահում: Բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ Ձմեռ պապիկի գլխարկներով :

Ծրագրում ՝

Անուշ Բոյարգյանի և Նինա Հովհաննիսյանի ջոկատներ——-   պարում են—ՎԱԼՍ

Աննա Ստեփանյանի և Նունե Խաչիկօղլյանի ջոկատներ—- երգում են

«Դահուկները իմ սիրուն» երգը,  պարային պոպուրի ՝  « Բրամս-Հունգարական պար»  և  «Բոնի Մ- Սանի » ,  «Քոչարի» :IMG_4697

 

 

«»

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

Նոր ուսումնական տարի,  նոր նախագծային աշխատանքներ, քննարկումներ, ճամբարային ջոկատների  տարատարիք խմբերի ձևավորում և հաշվետվություն….

 

Երկարացված օրվա կազմակերպում

Երկարացված ուսումնական օրվա ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։

Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը  ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։

Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում:

Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա  վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։

Միջավայր

  • Դպրոցի բակ, մարզասրահ, տեխնոլոգիայի և երաժշտության սրահներ
  • Տարածք, որտեղ սովորողներն կարող են ազատ և հարմարավետ նստել (Բարձերի, ներքնակներին) և ընթերցել կամ զբաղվել այնպիսի ուսումնական գործունեությամբ, որը սեղան չի պահանջում:

Բովանդակություն

  • Համագործակցային (խմբային) աշխատանք
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Որոնողական աշխատանքներ:
  • Առցանց դասեր և քննարկումներ:
  • Երաժշտության ունկնդրում և տրամադրության արտահայտում նկարելու միջոցով
  • Պար, նկարչություն, մարմնակրթություն
  • Էլեկտրոնային գրքերի ստեղծում, դրանց առանձնահատկությունների ուսումնասիրում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրություն, կատարած ուսումնասիրության հիման վրա դիտարկուների գրառում, ներկայացում ըստ ցանկության տեսանյութի, պատում, ռադիոլուր
  • Երևակայական մտածողությունը զարգացնող խաղ-փաթեթների ստեղծում