ՓԵՏՐՎԱՐԻ 5-9 -ը —Պատրաստվում ենք «Ջան, ղափամա» ծիսական տոնին

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14։10- Աշխատանք նախագծով

14։20-14։50- Ճաշ

15։00-15։45- Զբոսանք  հարակից տարածքներ, լուսանկարչություն

16։00-16։30- Ավանդական թելով -ձեռքի խաղեր

16։45-17։00- Ճանապարհել -երթուղիների կայանատեղ

Երեքշաբթի

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14։10- Նկարում ենք դդմային կերպարներ

14։20-14։50-Ճաշ

15։00-15-15:45 -Այցելություն քոլեջ-  տ.Շողիկին—զրույցներ դդումի մասին

16։00-16:30-Ծիսական բաղադրատոմսեր —դդմապուրներ

16։45-17։00-  Ճանապարհել -երթուղիների կայանատեղ

Չորեքշաբթի

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14։10- Զբոսանք- աշխատանք՝ պարտեզ-պուրակում

14։20-14։50- Ճաշ

15։00-15։45- Ծիսական զարդանախշեր—նկարչություն

16։00-16։30- Ծիսական երգերի միասնական կատարումներ

16:45-17:00-Ճանապարհել -երթուղիների կայանատեղ

Հինգշաբթի

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

13։45-14:15-ազգային խաղեր—Քարկտիկ—սովորեցնում ենք կրտսեր ճամբարականներին

14:20-14:50- Ճաշ

15։00-15։45- Մուլտֆիլմի դիտում

16։00-16:30-Ծաղիկների, բույսերի խնամք

16:45-17։00-Տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35-13։45- Ճամբարականների ընդունում, հաշվառում

14:20-14:50- Ճաշ

14:15-16:45-«Ջան, ղափամա» ծեսի միասնական նախապատրաստական աշխատանքներ

Շաբաթ

Համեցեք- հյուրընկալվեք ու մասնակցեք —- «Ջան, ղափամա» ծեսը Մայր դպրոցում, Արևելյան դպրոցումIMG_6879

Advertisements

Հյուր՝ ագարակի ինքնատիպ տոնածառին

Տարատարիք երկարացված օրվա ճամբարականներով այցելեցինք մեր սիրելի ագարակ՝ տեսնելու տոնածառն ու հանդիպելու ագարակի չորքոտանի բնակիչներին….Ինչպես միշտ մեզ հետ վերցնելով

 

Continue reading “Հյուր՝ ագարակի ինքնատիպ տոնածառին”

Սիրողական լուսանկարչությունը ճամբարականների կողմից….

https://manehovsepyan.wordpress.com/2017/10/18/

Լուսանկարիչների ֆլեշմոբը լինելու է շարունակական, տարատարիք երկարացված օրվա ճամբարականների կողմից: Այս անգամ իրենց առաջին քայլերն են անում  3-1 դասարանի սովորողները…

 

 

Հովսեփյան Մանեի և Գևորգյան Մարիամի անհատական լուսանկարների պատումները դիտեք այս հղումներով…

https://gevorgyanmariam.wordpress.com/2017/10/18/

( շարունակական նախագիծ)

https://nounehblog2.wordpress.com/2017/10/04/

Կրթական պարտեզը երկարացված օրվա ճամբարում.

Նախագիծ——

«Ճիմապատ լանջեր»

«Դասարանական թփերի, ծաղիկների խնամք»

      Նախագծի մասնակիցներ   —- Տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը—-Դիտարկում ենք ճիմապատման աշխատանքները, ամեն օր հետևելով օր-օրի շագանակագույնից-կանաչ դարձող լանջերը, նրանց խնամքն ու ջրելը… Յուրաքանչյուր ճամբարական առաջինը սովորում է ,նկատում է գետնին գցած աղբը ,վերցնում է այն և գցում է աղբամանը…

Նախագծի ընթացքը——Ամեն այցի  ժամանակ   առաջին հերթին մաքրում ենք լանջերը, հարակից խաղահրապարակներն աղբից, հետո նոր միայն խաղում ,զբոսնում…

    Ամեն օր նշանակվում են տարատարիք երկու հերթապահ: Մեծերը սովորեցնում են ինչպես և ինչ պետք է անեն ճաշարանում, դասարանում, միջանցքներում:  Սովորեցնում են ծաղիկների մշակումն ու խնամքը, ջրելը….

Արդյունքում ունենում են մաքուր, խնամված շրջակա միջավայր..

This slideshow requires JavaScript.

 

 

 

Սովորող—-սովորեցնող

Ամեն օր մեզ մոտ հերթապահություն է, մեծերն օգնում և սովորեցնում են կրտսերներին ամեն ինչ՝ ինչպես հերթապահություն իրականացնել ճաշարանում—սպասքը կոկիկ բաժանել, պատառաքաղը ճիշտ բռնել ,գեղեցիկ ձևով ուտել և վերջում մաքրել ու դասավորել….Ուրբաթ օրը հերթապահներնն էին  3-րդ դասարնցի Ալենն ու Նարեն, ովքեր ցուցադրեցին 1-ին դասարանցի Մարկին ու Տիգրանին, ծաղիկները ջրելու իրենց փորձը, որից հետո էլ ծանոթացրին բոլոր մյուս ճամբարականներին  իրենց կողմից  սիրված հարակից խաղահրապարակը, որտեղ միշտ առաջնահերթ մաքրում են տարածքը ,  շրջակա միջավայրն ու նոր միայն խաղում… Օրն իրոք, հագեցած էր բարձր տրամադրությունով և հաճելի պահերով…

Տարատարիք ճամբարականները՝ տ. Շողիկին հյուր.

Բոլոր սեբաստացիների  ամենասիրված այն տարածքն է, որտեղ  միշտ տիրում է խաղաղ, հետաքրքիր, ջերմ ու բարի մթնոլորտ… Ճամբարականներն այստեղ  ծանոթացան  բույսերի, թփերի, երկկենցաղ կրիաների , գերմանամկների և ակվարիումներում ապրող տարատեսակ ձկների հետ: Տիկին Շողիկը  շատ հետաքրքիր ձևով ներկայացրեց , մատուցեց երեխաներին այն ամենը,ինչը հետաքրքրում էր ճամբարականներին…  Մեր ջոկատի Նարեկ Մնացականյանն էլ մեծ տպավորություններով, ետ վերադառնալով, անմիջապես թղթին հանձնեց իր տեսածը….Բոլորս  վերադարձան բարձր տրամադրությամբ և տպավորված….

 

Կանաչ լանջերում խաղալն ուրախություն է…

Մեր ազատ ժամանակը անցկացրեցինք ճիմապատված լանջերում, տեսանք  Նոր դպրոցի նոր ճիմապատված վայրերը և հետևում ենք ու տեսնում,թե  Քոլեջի կասկադի լանջերը օր-օրի ինչպես են կանաչում…. Ավանդական խաղերում ներառում ենք հոլը՝ իր գեղեցիկ և ամուր (ղայթանով)—պարանով և իհարկե վազք-մրցույթը, որն ի դեպ, շատ կարևոր է ճամբարականների համար…

Մեր համերաշխ, տարատարիք ջոկատը.

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում հայտարարեցի ազատ ընտրության ժամ, մինչ այդ  հերթով ծանոթացնելով տարատարիք բոլոր ճամբարականներին, զրուցելով ,հետաքրքրվելով նրանց նախասիրությունների մասին…Ով ով է, ինչ է սիրում, ինչը՝չի սիրում կամ ինչ՞ու չի սիրում… Շատ հետաքրքիր պատկեր ստացվեց, նրանք միանգամից մտերմացան ու այնքան տարվեցին միմյանց հետաքրքրություններով, որ անգամ ինձ չնկատեցին իրենց լուսանկարելու պահին…Իսկ իմ ստեղծած սիրողական լուսանկարիչների  ակումբի մասնակիցներն էլ՝ ( Մանեն ու Անգելինան) իջան պարտեզ՝ նկատելու և նկարելու  իրենց բաց թողնված կադրերը…Հետաքրքիր  և ուրախ ուրբաթ օր անցկացրինք..